ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ Մբապպեն խաբել է ակումբին
ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի պահվածքից։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը կարծում է, որ խաղացողը խախտել է իր խոստումը` 2022 թվականին պայմանագիրը երկարաձգելիս։
Այն ժամանակ խաղացողը վստահեցրել է, որ չի հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: Դրանով պայմանավորված ակումբը որոշել է կարճաժամկետ պայմանագիր կնքել Մբապպեի հետ և չի պնդել պարտադիր երեք տարվա պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապպեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն 224 միլիոն եվրո + 56 միլիոն եվրոյի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ. պաշտոնական
«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոն...
Համաարաբական խաղերին Սիրիայի հավաքականի մասնակիցների անվան տակ մասնակցած ռուս մարզիկներին սպառնում է քրեական պատիժ
Ռուս մարզիկները Ալժիրում կայանալիք Համարաբական խաղերի հայտում հայտնվել են Սիրիայի հավաքականի մասնակիցների անվան տակ՝ փոխ...