Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը․ Աբդոլլահիան
Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Աբդոլլահիանը նշել է, որ այսօր Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ համոզվել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է» եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը։ Մասնավորապես կողմ է կապի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:
«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...