Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մեր Մ-16 տարեկան հավաքականները պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տղաների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-27-ը, Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մ-16 աղջիկների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Խաղերը կկայանան հուլիսի 18-23-ը, Անդորրայում:
Մ-18 աղջիկների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 1-6-ը, Ալբանիայի Դուրես քաղաքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն տուգանել է 7 ակումբի․ հայտնի է նրանց անունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «...
Յուղաբեր Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ15 ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչ...
Մանչեսթեր Յունայթեդի լեգենդ Էդվին վան դեր Սարը վերակենդանացման բաժանմունքում է
«Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի նախկին աստղ Էդվին վան դեր Սարը Խորվաթիայում շտապ տեղափոխվել է հ...
«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»․ Մբապե
«Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան հաղթելու համար, այդ հարցն ինձ համար հարց չէ»։ Այս մասին ասել է «Պարի...