Արցախի նախագահականը չի մեկնաբանում Վլադիմիր Պուտինին նամակով դիմելու մասին տեղեկությունը
Արցախի նախագահի աշխատակազմը որևէ կերպ չի մեկնաբանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախում տիրող իրավիճակը ներկայացնող նամակով դիմելու մասին տեղեկությունը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Հունիսի 4-ին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «ներկայացնելով երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը»:
«Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման։ Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»,- նշել էր Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչին...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավար...