ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակը չէ՞ լրտեսներին մահապատժի ենթարկելու․ պատգամավորը՝ Արցախի նախագահին
Լինելու է օրենսդրական փոփոխություն, խստացում, տուգանքը դառնալու է ազատազրկում, ազատազրկման չափերն ավելանալու են: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրտեսության ու դավաճանության դեպքերին, որոնց թիվն ավելացել է:
Հարցին, թե ժամանակը չէ՞ նրանց նկատմամբ մահապատիժ կիրառելու, Արայիկ Հարությունյանը արձագանքել է.
«Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է, այլ բան պետք է մտածենք: Եթե անկեղծ լինենք, այդ մարդիկ մոլորված մարդիկ են: Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են, մոլորված, խաբված, ուղեղը լվացված: Մարդը փողի դիմաց վերլուծություն է տալիս Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ չհասկանալով, որ անվճար ոչ մի բան չկա աշխարհում: Իբր մի ֆրանսիացու անվան տակ, որ հետաքրքրվում է Ղարաբաղի ներքաղաքականկյանքով, թե որ քաղաքական գործիչն ինչպիսի բան ունի, կամ ժողովուրդը ինչից է դժգոհ, այդ վերլուծությունը ֆրանսիացուն պետք չի: ինքը հասկանում է, որ դա ֆրանսիացի չէ ու եթե գնում է դրան, պարզ է՝ նպատակը որն է:
Ավելի շատ ուշադրություն են դարձնում ինֆորմացիա քաղել մեր առօրյայից, հասկանալու, թե որտեղ ունենք խնդիրներ, որպեսզի խորացնեն այդ խնդիրները, քան իմանան, թե որտեղ է գտնվում այսինչ զորամասը, քանի որ իրենք այդ զորամասը գտնելու խնդիր չունեն, վերեւից նայում են: Նրանց խնդիրն է հասկանալ մեր ներքաղաքական խնդիրները եւ պառակտեն մեզ»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...