Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից. Թևանյան
Արցախը պաշարման մեջ է. Հացի հերթեր են. Հոսանքն օրական մի քանի ժամ է. Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:
Նա նաեւ նշել է. «Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։
Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ
1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը,
2. 90–ականներին ազգային–ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։
Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։
Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։
«Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։
Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ։
[06cd689a4bc1c3cb60a3e4b01bb7f77e.png]
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ մասին ֆեյսբուքյան իր էջու...
Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթակներում ներկայացնում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, 120 հազար հայ շարունակում է...
Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին․ «Հետք»
«Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով»։ Ա...
Որոշել եմ ներկայանալ ԱԺ «Քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնեով, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պա...