«Ընդհարումներ են տեղի ունենալու». Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, «24TV»-ի եթերում անդրադառնալով վաշինգթոնյան բանակցություններին, նշել է.
«Եթե բանակցություններն ընդհանրապես դիտարկենք որպես երկխոսության հնարավորություն, ապա այն շատ ավելի լավ գործընթաց է, քան սվիններով հարցեր լուծելու մոլուցքը: Իսկ եթե վերադառնանք մեր իրականություն, քննարկենք՝ բանակցությունները ե՞րբ պետք է վարվեն, ի՞նչ դիրքերից ու ինչպիսի՞ օրակարգով, ապա այս պահին ՀՀ-ը բանակցություններ վարելու նախադրյալներ ու ճիշտ կեցվածք չի դրսևորում»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ջանքերով բանակցությունները պարբերաբար տարվում են փակուղի, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմը լավ գիտակցում է, որ ՀՀ իշխանությունները հանդուրժող են.
«Բանակցությունները չպետք է բթացնեն մեր զգոնությունը, ցավոք, մոտ ապագայում փաստեր լինելու են ու համոզվելու ենք, որ պատերազմը չի ավարտվել: Կարծում եմ՝ ընդհարումներ են տեղի ունենալու, որոնց նպատակը նոր տարածքներ գրավելն է, հանդուժող իշխանությունից շատ ավելի բան կորզելը»,- նշել է բանախոսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...