Հնարավոր է` Մասկն ու Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն Կոլիզեյում
Հնարավոր է` ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և «Meta» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն հռոմեական Կոլիզեյում: Տեղեկությունը հայտնում է «TMZ Sports»–ը։
Նշվում է, որ Ցուկերբերգի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են UFC-ի նախագահ Դանա Ուայթին: Ուայթի ներկայացուցիչներն իրենց հերթին կապ են հաստատել իտալացի նախարարի հետ։
«Ավելի ուշ Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին Ցուկերբերգի հետ կապ է հաստատել հավանաբար «համաշխարհային պատմության մեջ ամենամեծ մարտը» կազմակերպելու հարցով»,– գրում է կայքը։
Մասկն իր հերթին գրառում է արել «Twitter»-ում` չբացառելով Կոլիզեյում մենամարտ անցկացնելու հնարավորությունը։
«Meta»–ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
«Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունների մանրամասներ են հայտնի դարձել
Համացանցում հայտնի են դարձել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև բանակցությունների ման...
Մեսսին գնահատել է իր ներկայիս մարզավիճակը
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է իր ներկայիս մարզավիճակը: «Իհարկե, ես արդեն 36 տարեկան եմ, ես ա...