ԵՄ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային՝ չխախտելով միության երկրների շահերը
Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները հանդես են եկել Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու օգտին։ Նրանց վերջնական հայտարարության մեջ պարզաբանվում է, որ տրամադրվող օգնությունը չպետք է վնասի առանձին եվրոպական երկրների անվտանգությանն ու պաշտպանությանը։
ԵՄ-ն ամփոփել է, որ իրենք պատրաստ են կայուն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»:
«Շեշտվում է անդամ պետությունների շարունակական ջանքերի կարևորությունը՝ նպաստելու Ուկրաինայի հրատապ ռազմական և պաշտպանական կարիքների բավարարմանը առանց վնասելու առանձին անդամ պետությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները և հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների անվտանգության և պաշտպանական շահերը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից դաշնակիցները մոտ 170 միլիարդ եվրո են ուղարկել Ուկրաինային օգնելու համար, հատկացված միջոցների կեսը ֆինանսական օգնություն է, մոտ 40 տոկոսը՝ ռազմական։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այս շաբաթ առաջարկեց վերաձեւակերպել Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որը, ի թիվս այլ բաների, ֆինանսավորում է Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները՝ ավելի մեծ արդյունավետության համար: Նրա կարծիքով, Կիևին ռազմական օգնությունը պետք է երկարաժամկետ լինի։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում...
ԱՄՆ պետդեպը կառուցողական է որակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այ...