ԱԺ-ում Արայիկ Հարությունյանի ելույթը չի հեռարձակվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում վերջապես ներկայացրել է 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։ Չնայած օրենքի պահանջն է, որ խորհրդարանի նիստերն ուղիղ հեռարձակվեն, սակայն նախագահի մասնակցությամբ նիստը չի հեռարձակվել, թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել։ Գուցե գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել նիստում։
Ավելի վաղ գրել էինք, որ արցախցիները սպասում են նախագահի խոսքին, թե ինչ է սպասվում իրենց լիակատար շրջափակման ժամանակ, Հարությունյանն այս ընթացքում ուղերձ չի հղել, ոչ էլ ուղիղ եթերով դիմել է արցախցիներին, իսկ երեկ, փաստորեն, նրա խոսքն էլ եթեր չի գնացել։ Որոշ տեղեկություններով, նախագահն է այդպես հրահանգել, քանի որ ցանկացել է պատգամավորների հետ անկեղծ հարցուպատասխան ունենալ, իսկ թե ինչ է ասել, կփորձենք իմանալ առաջիկայում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում...
ԱՄՆ պետդեպը կառուցողական է որակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այ...