Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնը կանչվել է այդ երկրի ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրան խնդրել են պարզաբանումներ տալ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ մամուլում տարածված նրա հայտարարությունների վերաբերյալ:
Ի պատասխան՝ դեսպանն ասել է, որ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը սպասում է, որ պաշտոնական Փարիզը հաստատի կամ հերքի Էմանուել Մակրոնի անունից հնչեցված կարծիքները։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...