Ռուս միլիարդատեր Իգոր Մակարովը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

«Արետի» էներգետիկ ընկերության հիմնադիր ու ղեկավար, ռուս միլիարդատեր Իգոր Մակարովի՝ Forbes -ի պրոֆիլում «քաղաքացիություն» սյունակի տեղեկատվությունը փոխվել է։ Ըստ այդ փոփոխության՝ Մակարովը այժմ ունի միայն Կիպրոսի քաղաքացիություն։ Նա 2023 թվականին հրաժարվել է ռուսական անձնագրից։
 

Մակարովը չի հայտարարել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ Ռուսական Forbes-ը հարցում է ուղարկել գործարարի ներկայացուցչին, սակայն պատասխան չի ստացել։
 

2022 թվականի սեպտեմբերին Իգոր Մակարովն ընդգրկվել է ռուսների և ուկրաինացիների՝ Politic թերթի հրապարակած ցուցակում, որը նախկինում իշխանությունների կողմից դասակարգված էր որպես գաղտնի։ Այն ընդգրկել է Կիպրոսի կառավարության կողմից կասկածվող անձանց ցուցակը՝ 2008–2012 թվականներին ներդրումների դիմաց «ոսկե անձնագրերի» տրամադրման պատճառով։

 

Նյութի հրապարակման պահին Մակարովը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 1468-րդ տեղը՝ 2,1 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ այսօր նրա կարողության հիմքում ներդրումներն են արևմտյան շուկաներում։ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Մակարովի դեմ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատժամիջոցներ են սահմանել։

Քաղաքականություն