Վանաձորի «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի արհեստական լճերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ նշված տարածքում դի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1/1 հասցեի հարևանությամբ գտնվող արհեստական լճից։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ դատաբժշկի եզրակացությամբ համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իրավապահներն էլ փորձում են պարզել խեղդվածի ինքնությունը։
Փաստի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։