Պատահարներ

Լոռու մարզում ալերգիայի հետևանքով տատ ու թոռը մահացել են

Mariam Z.
Լոռու մարզում ալերգիայի հետևանքով տատ ու թոռը մահացել են

Երեկ «Ստեփանավան» բժշկական կենտրոնում Կվինկեի այտուցի (ալերգիա) հետևանքով առաջացած շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով 36–ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:

Նա աշխատում էր ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակում որպես պարեկ։

 

Կայքը գրում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նրա մահից 1-1,5 ժամ առաջ էլ ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը:

 

Դատաբժշկի նախնական եզրակացությունների համաձայն՝ տատիկի և թոռան դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250