Հունգարիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը երկրի խորհրդարանում
Հունգարիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացման քվեարկությունը, չորեքշաբթի հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը:
Ընդդիմադիր «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցությունը հայտարարել է, որ իշխող «Ֆիդես» կուսակցությունը հարցը քվեարկության չի դնի հաջորդ շաբաթ, երբ տեղի կունենա խորհրդարանի գարնանային նստաշրջանի եզրափակիչ մասը։
Միաժամանակ AP-ն չի հստակեցնում, թե երբ կարող է տեղի ունենալ քվեարկություն այս թեմայով։
Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի երկու երկրներ են, որոնք դեռ չեն վավերացրել Ստոկհոլմի անդամակցությունը դաշինքին։ Մասնավորապես, Անկարան քննադատում է Շվեդիայի իշխանություններին քրդական խմբավորումների դեմ պայքարում անբավարար համագործակցության համար, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում։
Բուդապեշտը ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ցանկությանը։ Միաժամանակ Հունգարիայի կառավարությունը շվեդ քաղաքական գործիչներին մեղադրել է Հունգարիայում քաղաքական համակարգի վիճակի մասին ոչ հավաստի հայտարարություններ տարածելու մեջ։
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը հետաձգել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացումը, սակայն արագ հավանության էր արժանացրել այն, երբ Թուրքիան որոշեց թույլտվություն տալ Հելսինկիին։ Ապրիլի սկզբին Ֆինլանդիան պաշտոնապես միացավ դաշինքին։
Չորեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարության պաշտոնյաները հուլիսի 6-ին հանդիպելու են՝ փորձելով վերացնել Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ մտնելու խոչընդոտները:
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...