ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչու այս ամենի մասին չի խոսել 2018 թվականին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ուղիղ եթերում, պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիրները կրկին ներկա չեն նիստին։
Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչու Փաշինյանը այս ամենի մասին չի խոսել 2018 թվականին, վարչապետը պատասխանել է.
«Նախ պիտի ասեմ, որ 2018-19 թթ.-ին իմ առաջնային խնդիրը եղել է հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով և հնարավորություններով: Հարցը կարծում եմ լեգիտիմ է` ինչու 2019 թ.-ին այս ամենի մասին չի խոսվել այս ձևով, որովհետև հրապարակային ես խոսել եմ: Նախորդ անգամ ներկայացրեցի 2019թ.-ի մարտի 12-ի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթը, որտեղ իմ այսօրվա ասելիքի մի մասը ես հրապարակել եմ։ Բայց, մյուս կողմից, երբ հարց է հնչում՝ ինչու ամբողջական չի ասվել 2019-ին, առաջանում է երկու հարց․ իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքի հետևանքները և արդյունքները։ Հաջորդ հարցը՝ ո՞րն էր լինելու ասելիքը հրապարակելու հաջորդ քայլը։ Եվ այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ ինքս ինչքանո՞վ էի ներդաշնակ։ Ուրիշ բան է՝ տեսնել իրողությունը, ուրիշ բան՝ ներդաշնակվել, համաձայնվել այդ իրողության հետ, կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Սրանք երկու տարբեր բաներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցը լեգիտիմ է և այն ինքն էլ է իրեն շատ հաճախ տալիս։ Ըստ վարչապետի՝ իր մտածումներն այս երկու եզրի մեջ են. «Այդ ասելիքն ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղությու՞ն։ Այդ ասելիքը, ըստ էության, ընթացող կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացը հրապարակային բացելն է։ Դրա ներքին, տարածաշրջանային, միջազգային հետևանքները»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չէ, բայց ժամանակի ընթացքում եկել է այն եզրակացության, որ այդ ամենի մասին պետք է բարձրաձայնվի քննիչ հանձնաժողովում։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...