ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂՀ նախագահի տված տեղեկատվությանը հերքում եմ ստացել ՊՆ-ի և Գլխավոր շտաբի կողմից. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի նախագաhն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին: Բնականաբար առաջին գործողությունը, որը ես ուզել եմ անել, եղել է հետևյալը՝ Գլխավոր շտաբից և Պաշտպանության նախարարությունից ճշտելն էր:

Ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերզամը քննող հանձնաժողովի նիստում:

 

«ԼՂ նախագահն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում ռազմական իրադրության մասին, որը ՊՆ-ից ու ԳՇ-ից երբ ճշտել եմ, դեպքերի ճնշող մեծամասնությամբ, ԼՂ նախագահի կողմից տրված տեղեկատվության հերքում եմ ստացել, բայց, էլի դեպքերի մեծամասնությամբ, որոշ ժամանակ ԳՇ-ն ստիպված է եղել հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել է Փաշինյանը:

 

«Ես չեմ ասում՝ ինչ տեղեկատվություն տվել է ԳՇ-ն, ճիշտ չի եղել, ասում եմ՝ տասնյակ անգամ առնչվել եմ, որ ԼՂ նախագահն ասել է՝ իրադրությունը փոխվել է, ՊՆ-ից ասել են՝ չի համապատասխանում իրականությանը, բայց որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրրականությանը»,-նշել է վարչապետը: 

Քաղաքականություն