ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա համաշխարհային սենսացիա էր` հայերն ինչպես են կարողացել Hermes խոցել
ԱԺ քննիչ հանձնաժողովում պատասխանելով` Վահագն Ալեքսանյանի հարցին՝ թե պատգամավոր Հայկ Մամիջանյանը բազմիցս իր ելութներում նշել է, որ փոխվել է ռազմական գնումների պլանը, որից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը, արդյոք ինչ-որ մի ՀՕՊ համակարգ դուրս մնացել է ռազմական գնումների պլանից թե ոչ, Փաշինյանը պատասխանել է.
«Ընդհակառակը, ՍՌՏ պլանով եղել է «ТОР» համակարգեր, որը մենք ձեռք են բերել և բացի դա ձեռք ենք բերել Оса-АК, որի շուրջ շատ քննարկումներ կան: Ընդ որում ես այդ քննարկումները չեմ փակում, թող քննարկվի:
Ես ուզում եմ ասել որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, իսրայելական արտադրության անօդաչու սարք խոցվեց այդ ОСА համակարգով: Երբ որ դա խոցվեց, համաշխարհային սենսացիա էր, թե հայերը ինչպես են կարողացել խոցել անօդաչու թռչող սարք»,- ասել է նա:
Շարունակելով պատասխանել` ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ որևէ ՀՕՊ համակարգ ռազմական գնման պլանից դուրս չի մնացել, ավելին` ձեռք են բերվել նաև Оса-АК, ТОР զենիթահրթիռային համակարգեր։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...