ՏԵՍԱՆՅՈՒԹ. 4-րդ մարդու համար էդ վերելակում տեղ չկար. Փաշինյանը` «վերելակային բանակցությունների» մասին
«Երբ Ադրբեջանի նախագահի հետ 2019 թվականին վերելակով Դուշանբեում բարձրացանք, երրորդ մարդը մեզ հետ Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու տեղ չկար»։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ դավադիր խոսակցություն է եղել։ Այդ ժամանակ Հայրապետովին ազատել էի աշխատանքից։
Այդ խոսակցությանը ինքն էլ է ներկա եղել։ Ընդդիմությանն ասացի՝ իրեն հրավիրեք, այլևս հրամանի ներքո չի, ծառայության մեջ չի, իմացեք, թե ինչ կարող էր լինել վերելակում։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ որ բան խոսեն, բայց բանակցային բովանդակությանը, որ փակ սենյակում է, ՊՊԾ-ն չի կարող տեղյակ լինել, դա իրենց գործը չի»,-նշել է Փաշինյանը։
Նրան հարցրել էին, թե արդյոք այն ժամանակվա ՊՊԾ ծառայողները կարող էին մանրամասներ իմանալ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիև փակ հանդիպման մասին, որը կայացել էր հայ-ադրբեջանական սահմանին։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։Վարչապետ Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...