Շուտով դրոններ կկիրառենք․ Ավինյանը՝ մայթերի ու կանաչապատ տարածքները զավթելու մասին
«Երբ թեժ գծին ահազանգ լինի, շուտով դրոններ կկիրառենք նման դեպքերում»։ Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստում՝ անդրադառնալով մայթերի ու կանաչապատ տարածքների զավթումների դեմ պայքարին։
Ավինյանը շեշտել է, որ իրենց գործելաոճով ցույց են տվել՝ ոչ միայն կանխարգելում են նոր դեպքերը, այլև հին խնդիրներն են վերացնում՝ հանելով մայթերին ու այգիներում տեղադրված ապօրինի շինությունները։
«Այլ հարց է, որ Երևան քաղաքը վերահսկողական ռեսուրս չունի, որ ամեն թաղամասում պարեկային ծառայություն սահմանի ու շրջի, տեսնի՝ որտեղ ինչ է կատարվում։ Բայց երբ թեժ գծին ահազանգ լինի, շուտով դրոններ կկիրառենք նման դեպքերում, բայց կարծում եմ՝ Երևանում բացառվում է որևէ նման դեպք մնա անարձագանք։ Կարող է՝ մի փոքր ուշացումով հասնենք, բայց որ հասնենք, քանդելու ենք»,- ասել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
Լուկաշենկոն խնդրել է իրեն, Պուտինին կամ Պրիգոժինին հերոս չդարձնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում խռովության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրել է հե...