Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքներին այն ընթացքում, երբ ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը շարժվում էր դեպի Մոսկվա և դեռ չէր չեղարկել իր առաջխաղացումը: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ նշելով, որ այս են վկայում Մեծ Բրիտանիայի անվտանգության աղբյուրները:
Ընդ որում, ըստ տվյալների՝ «Վագներ»-ն ունեցել է ընդամենը 8000 մարտիկ, այլ ոչ թե հայտարարված 25.000-ը, ինչը նշանակում է, որ այն հավանական պարտություն կկրեր Ռուսաստանի մայրաքաղաքը գրավելու ցանկացած փորձի ժամանակ:
The Telegraph-ի հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կփորձի «Վագներ»-ի մարտիկներին ձուլել ռուս զինվորականների մեջ:
Բացի այդ, վերլուծությունն անդրադառնում է առեղծվածին առ այն, թե ինչու է Պրիգոժինը դադարեցրել իր ապստամբական երթը դեպի Մոսկվա, երբ մայրաքաղաք հասնելուն ընդամենը մի քանի ժամ էր մնացել: Առայժմ մնում են ենթադրություններ այն մասին, թե ինչ պաշտոնական գործարք է կնքվել կողմերի միջև, եթե, իհարկե, նման բան եղել է:
Կրեմլը շաբաթ հայտարարել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս՝ դավաճանության մեղադրանքով ներում ստանալու դիմաց։ Պրիգոժինի կողմից Կրեմլից առաջարկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Անհասկանալի է նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կշարունակի պաշտոնավարե՞լ, թե՞ պաշտոնանկ արվի, ինչպես պահանջում էր Պրիգոժինը:
Հիշեցնենք՝ Պուտինի նախկին խոհարար, «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել էր, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ էր արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի «ամենաթողությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանում ապստամբության փորձը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործ...
«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին». Հունգարիայի ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետի, քանի որ այնտեղ չի հանդարտվու...