Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությունում ապստամբության հետ կապված իրավիճակը դիտել է որպես Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու հնարավորություն։ Այս մասին նա ասել է RT-ին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս կերպ մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնությունում ապստամբությունը լիովին արդարացնում է Ուկրաինայի աջակցությունն Արևմուտքի կողմից։
«Կարծում եմ, որ այստեղ նույնիսկ 8-րդ դասարանի դպրոցականը կհասկանա Մակրոնի պաշտպանած դիրքորոշումը»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նշենք, որ Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ապստամբությունը La Provence թերթի հետ զրույցում։ Նախագահը, ի թիվս այլնի, ասել է, որ Ֆրանսիայի հիմնական գործընկերների հետ «ժամ առ ժամ» հետևում է, թե ինչպես է զարգանում իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում։ Երկրի ղեկավարը կոչ է արել զգույշ լինել, քանի որ իրավիճակը «զարգացման փուլում է»։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր վաշտի դիրքերին հարվածելու համար և ասել, որ իր մարտիկները գնում են Մոսկվա։ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կազմակերպման վերաբերյալ։ Իրավիճակը հանգուցալուծվել է հունիսի 24-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանում ապստամբության փորձը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործ...
«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին». Հունգարիայի ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետի, քանի որ այնտեղ չի հանդարտվու...