Մոլորակն «այրվում է»․ Al Jazeera-ի անդրադարձը
Աշխարհում կլիման շարունակվում է փոխվել։ Սրա մասին են վկայում անընդհատ տեղի ունեցող անտառային հրդեհներն, աղտոտված օդն ու տարերային աղետները։ Այս մասին է գրում Al Jazeera-ն։
Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության վերջին կանխատեսումները՝ գլոբալ տաքացման մասով, լուրջ մտահոգություն են առաջացնում։
Al Jazeera-ն հաղորդում է նաև, որ Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպությունը մարդկանց զգուշացնում է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում, մարդիկ, ամենայն հավանականությամբ, կզգան օդի ջերմաստիճանի ավելի քան 1,5 աստիճանի աճը։
Այնուամենայնիվ, այսօր Երկիր մոլորակը գտնվում է ոչ միայն կլիմայական գլոբալ ճգնաժամի, այլև պայքարում է դրա սարսափելի հետևանքների դեմ:
Ամեն ինչ կորա՞ծ է` այս հարցին պարբերականը պատասխանում է կարճ․ զարգացած երկրների մեծ մասը հետ է մնում կլիմայի վերաբերյալ իր խոստումներից: Սակայն որոշ զարգացող երկրներ, ինչպիսիք են օրինակ՝ Գամբիան, Կոստա Ռիկան, Մարոկկոն, Մալին՝ լուրջ քայլեր են ձեռնարկում ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Շատերն արդեն անցել են արևային վահանակներով էլեկտրաէներգիայի արտադրմանը։ Օգտագործելով արևից ստացած էներգիան՝ նորարարություններ են անում գյուղատնտեսության մեջ
Նմանատիպ հոդվածներ
Խորտակված սուզանավի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու․ նոր մանրամասներ
Խորտակված Titan բատիսկաֆի ուղևորները մահացել են առանց ցավ զգալու։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Ջ...
Հունաստանից մինչև Մարսել. հայտնի է՝ երբ կիրականացվի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի հանդիսավոր վառման արարողությունը
Ֆրանսիայի ժայռոտ Մոն Սեն Միշել կղզուց մինչև ֆրանսիական Կարիբյան կղզիներ ու Վերսալյան պալատ։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիակ...
Կաթնախառնուրդներ՝ արցախցի փոքրիկների համար․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան շենքի մոտ
Մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, այսօր՝ հունիսի 23-ին, բողոքի ակցիա են արել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ...
Դաժան բախումներ՝ Արգենտինայում․ կա 90-ից ավելի տուժած
Դաժան բախումներ, վիրավորներ ու բերման ենթարկվածներ՝ Արգենտինայում։ Արգենտինայի հյուսիսում գտնվող ԺուԺույի նահանգում բախո...