ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է եվրադիտորդներին՝ կոչ անելով հեռու մնալ Ադրբեջանի սահմանից
Բելգիայում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել է ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին։ Նա թվիթերյան իր գրառման մեջ ցուցադրել է զենքը և խորհուրդ տվել հեռու մնալ Ադրբեջանի սահմանից:
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն դա համարել է լկտիություն և ուղիղ սպառնալիք: Իր միկրոբլոգում, մասնավորապես, նա գրել է․
«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների համար։ Ինչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը․ չհարգելով Միջազգային դատարանի որոշումը և 120 000 մարդու պատանդ վերցնելով՝ հպարտանալու տեղ չունեք։
Սա մեզ չի նյարդայնացնում։ Մենք շարունակելու ենք պահպանել խաղաղությունը և մեր հարգանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,- նշել է Լուազոն։
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...