ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած դեպքերի մասին և նշել պատճառը
«Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած դեպքերի մասին: Նրա խոսքով, խռովության նպատակը եղել է այն, որ կանխեն «Վագներ» ՊՄԿ-ի ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով հսկայական քանակությամբ սխալներ են թույլ տվել։
Նա հայտարարել է, թե խռովությունը բարձրացվել է այն բանից հետո, երբ իրենց ճամբարը ռմբահարվել է և երեսուն մարդ է զոհվել:
Ըստ նրա` իրենց խնդիրը բողոք արտահայտելն էր, այլ ոչ թե Ռուսաստանում օրինական ընտրված իշխանության փոփոխությունը։ Պրիգոժինը նշել է, թե ցավում է, որ իրենք կրակել են օդուժի վրա, սակայն դրանք էլ, ըստ նրա, ռմբահարել են «Վագների» մարտիկներին:
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին, «Վագներ» զորախումբն ապստամբություն էր սկսել և գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց նրանք չէին հասել մայրաքաղաք։
Հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից: Հունիսի 24-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի գործարանում աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ
Ձեզ ենք ներկայացնում մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ խաղաղապահները տապալում Ադրբեջանի դրոշը
Համացանցում նոր տեսանյութ է տարածվում Հակարիի կամրջից, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները տապալում &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ազերիները փորձում ռուս խաղաղապահների հետ դրոշ տեղադրել ՀՀ տարածքում
Ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ իրենց դրոշն են փորձել բարձրացնել Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈՒ-ն հաստատվել է և դիրքեր գրավել Օլեշեկի շրջանի ձախ ափին
Ուկրաինայի Զինված ուժերը հաստատվել են և դիրքեր գրավել Օլեշեկի շրջանի ձախ ափին (Խերսոնի շրջան): Այս մասին գրում են թելեգր...