ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա որ էդ 1300 ուսուցիչն էլ ատեստավորումը չանցնի, տեղը կկարողանա՞ք լրացնել. Աղազարյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու նախագիծը: Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու տրվել ժամանակ՝ այն ձեռք բերելու համար. 

 

«Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն ու շարունակում են աշխատել: Այս անձինք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում: 

Նրանց հնարավորություն ենք ընձեռել մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս և ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր կա՝ այս հնարավորությունն ընձեռելու համար: 
 

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղեց Ժաննա Անդրեասյանին` նշելով, որ բա որ էդ 1300 ուսուցիչն էլ ատեստավորումը չանցնի, տեղը կկարողանա՞ք լրացնել:

 

Մանրամասները` տեսանյութում: