Մի քիչ դժվար է Ալիևին մեկնաբանելը․ Ալեն Սիմոնյան
Մի քիչ դժվար է Ալիևին մեկնաբանելը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։
«Անշնորհակալ գործ է՝ կանխատեսում անել՝ կարող է բերե՞լ, թե՞ ոչ: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, էդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ուղղված բարեփոխումները հենց էդ տրամաբանությամբ ենք առաջ տանում»,- ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է իրականացնում ՀՀ սահմանին, ինչի՞ է ուզում հասնել, սա կարո՞ղ է բերել ռազմական լայնածավալ գործողությունների:
Դիտարկմանը՝ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունն ու խաղաղության գործընթացը հակասական տպավորություն չի՞ ստեղծում, նշել է.
«Նոր պետք է՞ հակասական տպավորություն ստեղծվի հարևան երկրի ղեկավարի խոսքից. մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է՝ ես դա նկատի չունեմ, որ ասում եմ՝ միջանցք, ես ամեն ինչին եմ միջանցք ասում, պետք է քաղաքական գիտելիքներ ունենալ, որ հասկանալ և այլն.... մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը»
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանում ապստամբության փորձը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործ...