Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանում ապստամբության փորձը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործակցությամբ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված մոտեցում մշակել։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Ես մտադիր եմ մոտեցում մշակել հետագա իրավիճակի վերաբերյալ G7-ի հետ սերտ համագործակցությամբ», - նշել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբության փորձը։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը թելեգրամյան իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ Հունիսի 24-ին արդեն Պրիգոժինը սկսել է ապստամբություն։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին». Հունգարիայի ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետի, քանի որ այնտեղ չի հանդարտվու...