ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ. Ռուբինյան
Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին:
«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»,-ասել է Ռուբինյանը:
Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները:
Ռուբինյանը չի կարծում, թե ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ համաձայնություն չկա:
«Ես տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա: Այլ հարց, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հուսով եմ, որ կֆիքսվի»,-ասել է նա:
ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևորն երեք կետեր:
«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է»,-ասել է Ռուբինյանը:
Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...