Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ։
Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: Տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ-ից հայտնում են՝ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշ...