Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 26-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Նմանատիպ հոդվածներ
Հակահարձակման սպասումներն ուռճացված էին․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Ուկրաինայի ներկայիս հակահարձակումը նախապատրաստական գործողություն է ան...
ՊԲ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրան...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակ...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով...