ԱՄՆ-ն կապ չունի Ռուսաստանում տեղի ունեցածի հետ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ներգրավված չեն Ռուսաստանում «Վագների» խմբի հետ կապված իրավիճակում։
«Մենք հասկացրել ենք, որ դրանում ներգրավված չենք, մենք կապ չունենք այս իրավիճակի հետ, դրանք ներքին ռուսական իրադարձություններ են»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է «հիմնական դաշնակիցների» հետ։ Նրանք, ըստ Բայդենի, «համաձայնել են, որ չպետք է հիմք տան Ռուսաստանին՝ կատարվածի մեջ մեղադրելու Արևմուտքին և ՆԱՏՕ-ին»։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ հենց «Վագների» մասնակցությամբ իրադարձությունները սկսեցին զարգանալ Ռուսաստանում, նա ազգային անվտանգության թիմին հանձնարարեց «ուշադրությամբ հետևել իրավիճակին (...) և պատրաստվել տարբեր սցենարների»։
Բացի այդ, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «անկախ նրանից, թե ինչ կլինի Ռուսաստանում»։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...