Ո՞վ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ որոշում չունեն, թե ով կփոխարինի Վիգեն Խաչատրյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռ այդ հարցի քննարկման ժամանակը չէ, երբ ժամանակը կգա, խմբակցությունը հայտարարություն կտարածի։
Հարցին, թե՞ հնարավոր է, որ մանդատ ստանա «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանը, նա արձագանքեց․ «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»։
Հիշեցնենք, որ 72 տարեկանում մահացել է ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակի 93-րդ համարը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանն է, և ամենայն հավանականությամբ, նա էլ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին։
Հիշեցնենք նաև, որ Անուշ Քլոյանը Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...