Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարարություններ են անում։ Անգամ Հայաստանի ղեկավարներն են կրկնում իմ խոսքերը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՊՆ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պատրաստվել ենք Ղարաբաղյան 2-րդ պատերազմին և դա չենք թաքցրել» ասել է Ալիևը՝ հավելելով, որ 2-րդ պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը իրենք ենք սահմանում։
Ըստ Ալիևի` այսօր իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը բանակի կառուցումն է, մյուսը՝ «Ղարաբաղի» և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը:
Ի դեպ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ էապես ավելացել է իրենց երկրի մասնավորապես Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատների թիվը։ Ալիևը հայտարարել է՝ նպատակը մեկն է՝ «պաշտպանել մեր տարածքը, ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամու ուժերին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...