
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պապարացիները ֆիքսել են` ինչպես է Օբաման շոյել կնոջ հետույքը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ Միշել Օբամային հետույքն է շոյել Հունաստանի Աթենքի Ակրոպոլիսի հնավայրի աստիճաններով բարձրանալիս: Սա ֆիքսել են պապարացիները: Այս մասին գրում է Sandrarose.com-ը:
Ըստ լրատվամիջոցների` Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ հանրության առաջ ցուցադրում է իր զգացմունքները կնոջ հանդեպ։ 2020 թվականին նա կիսվել է մի քանի լուսանկարով, որտեղ նա համբուրում եւ գրկում է Միշելին՝ նրա ծննդյան տարեդարձը նշելիս:
«Յուրաքանչյուր բեմում դու իմ աստղն ես, @MichelleObama», - այն ժամանակ Instagram-ում գրել էր նա։
Զույգի երեխաները՝ 24-ամյա Մալիան և 22-ամյա Սաշան, նրանց ուղեկցել են Աթենք՝ Օբամայի հիմնադրամի միջոցառմանը:
2022 թվականի դեկտեմբերին Revolt TV-ին տված հարցազրույցի ժամանակ Միշելը խոստովանել է, որ «չի կարողացել հանդուրժել» Բարաքին իրենց ամուսնության առաջին տասնամյակում:
«Մարդիկ կարծում են, որ ես ստում եմ, երբ ասում եմ սա… 10 տարի ես ատում էի ամուսնուս», - հիշել է Միշելը: