ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը. այնտեղ կան ՀՀ-ում գրանցված ընկերություններ
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Դրանք ազդել են 87 ընկերության վրա, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Rbc-ն:
Պատժամիջոցների տակ հայտնվել են.
100-ից ավելի ռուս, այդ թվում՝ զինվորականներ, լրագրողներ, գործարարներ,
«Ցարգրադ», RT Balkan, Oriental Review, New Eastern Outlook, «Katekhona» լրատվականները,
ԵՄ-ն ամբողջությամբ արգելել է մատակարարումները «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղով դեպի Գերմանիա և Լեհաստան,
Արգելել է կցասայլերի և կիսակցորդների մուտքը Ռուսաստանից, ինչպես նաև ցանկացած տանկերների մուտք իր նավահանգիստներ, որոնք այլ նավերից նավթի ծովային փոխադրումներ են իրականացնում,
Ընդլայնվել է Ռուսաստանի տարածքով տարանցման համար արգելված բարձր տեխնոլոգիական և ռազմական ապրանքների ցանկը,
ԵՄ-ը նաև արգելել է էլեկտրական բաղադրիչների, կիսահաղորդիչների, օպտիկական բաղադրիչների, նավիգացիոն սարքերի և մի շարք մետաղների արտահանումը Ռուսաստան,
Արգելք է դրել Ռուսաստանին 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների և հիբրիդների մատակարարման վրա,
ԵՄ-ն արտահանման արգելքների մեջ բացառություններ է արել, որպեսզի ապահովի CPC խողովակաշարի պահպանումը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 87 նոր ընկերություն, որոնք հայտնվել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմում անմիջականորեն աջակցողների ցանկում։ Դրանք ենթակա են արտահանման ավելի խիստ սահմանափակումների երկակի օգտագործման և առաջադեմ տեխնոլոգիաների ապրանքների համար: Ի լրումն արդեն ցուցակագրված ռուսական և իրանական կազմակերպությունների, այն այժմ ներառում է նաև Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում և Հայաստանում գրանցված կազմակերպությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...