
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի, գրում է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը։
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմեն Հարությունյանին։
Այնուհետև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։
Այգու նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։
Հիշեցնենք, որ 2022 թ. մարտի 29–ին ևս քաղաքապետարանը Երևանի կենդանաբանական այգու համար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել, այդ անգամ` Էդմոն Ղազարյանին։