7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից
Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։
Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում:
Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը, Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը,Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ թիմային արդյունքները գոհացնող են.
«Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Կային մարզիկներ, որ ավելիին էին պատրաստ, բայց ընդհանուր առմամբ 21 մեդալը գոհացնող է: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա վերջին շրջանում բազկամարտի մրցումների չեմ մասնակցում, բայց լավ մարզավիճակում էի ու սպասում էի, որ հաջող արդյունքներ կգրանցեմ»:
Նշվում է, որ Ստեփանյանը վերջերս դարձել է պարաաթլետիկայի միջազգային մրցաշարի (գնդի հրում և սկավառակի նետում) չեմպիոն։ Մրցաշարը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները նախապատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն տուգանել է 7 ակումբի․ հայտնի է նրանց անունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «...
Նեյմարն ու ընկերուհին պայմանավորվել են՝ որ դեպքում ֆուտբոլիստը կարող է դավաճանել
«Պարի Սեն Ժերմեն» ֆրանսիական ակումբի հարձակվող բրազիլիացի ֆուտբոլիստ Նեյմարը և նրա ընկերուհի Բրունա Բիանկարդին պայմանավո...
Հայտնի է, թե որ ակումբն է Երևանի «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլում
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին փուլում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Այս մասին...
«Սպարտակի» ֆուտբոլիստի դատավճիռը կարող է քաղաքական ճնշման գործիք լինել Ռուսաստանում ֆուտբոլի վրա․ Սվիշչև
Նիդեռլանդների պատգամավոր Դմիտրի Սվիշչևը Նիդեռլանդներում Քուինսի Պրոմեսի դատավճիռը կապել է քաղաքականության հետ. «Նա կարող...