Ցանկացած զիջում ՀՀ-ին պատի առաջ է կանգնեցնում,իսկ Ադրբեջանի համար գործելու դաշտ բացում. Տ.Աբրահամյան
Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Այս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ և աստիճանաբար ինտենսիվությունն աճեցվեց:
Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանը ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան ափսոս...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...