ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թիմին արդեն տրամադրել եմ, որ շատ բարդ հանդիպում է լինելու». Պետրակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված նախախաղային ասուլիսում խոսել է Լատվիայի դեմ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ին ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։
«Իմ դեմքին ժպիտը կտեսնեք այն ժամանակ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը։
Ես կարողացա նախորդ խաղում տղաներին տրամադրել։ Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը կարողանում է միայն մեկ բարձր որակի խաղ անցկացնել, երկրորդում անկում է ապրում։ Կարծում եմ՝ ռոտացիա կանենք եւ կտեսնենք, թե վաղվա խաղն ինչպես կընթանա։
Կամո Հովհաննիսյանը լքել է հավաքականի ճամբարը։ Նա վնասվածք է ստացել։ Անդրե Կալիսիրը քիչ անց դուրս կգա մարզման, Հարոյանը եւս մարզվում է։ Նա է խնդրել, որ մասնակցի, ինչը շատ լավ է։ Բոլորը կմարզվեն եւ կտեսնենք, թե ովքեր են պատրաստ ընդգրկվել Լատվիայի դեմ խաղի կազմում։
Լատվիան շատ լավ, կարգապահ, հավասարակշռված թիմ է, որը նաեւ կախված է հավաքականի մարզիչի աշխատանքից։ Լինելու է շատ բարդ խաղ։ Ես իմ թիմին արդեն տրամադրել եմ, որ շատ բարդ հանդիպում է լինելու։ Սպասվում է բավականին բարդ պայքար։
Լատվիայի եւ Ուելսի հավաքականների միջեւ կան շատ նմանություններ, ֆուտբոլիստները շատ ամուր են, բարձրահասակ։ Լավ թիմ է։ Լատվիան աստղեր չունի իր թիմում, ինչպես Ուելսը, բայց բոլոր ֆուտբոլիստները լավն են։
Ինձ Ուելսում հարցրին՝ չեք վախենում, որ 33 հազար հանդիսական է լինելու։ Ասում եմ՝ ոչ։ Ինչո՞ւ վախենամ։ Ֆուտբոլիստի համար լեփ-լեցուն մարզադաշտն ամեն ինչ է։ Դրանից լավ բան չկա, մեծ պատասխանատվություն է։ Կարծում եմ, որ վաղվա խաղում էլ կզգանք երկրպագուների աջակցությունը։ Հիշում եմ Թուրքիայի դեմ խաղը, երբ մարզադաշտը լեփ-լեցուն էր։ Շատ հաճելի է, երբ գալիս են, երկրպագում են։ Երկրպագուներից ականկալում ենք մեծ աջակցություն նաեւ վաղը, իսկ խաղից հետո կհասկանանք՝ արդարացրինք ակնկալիքները, թե ոչ։
Թիմի վերաբերմունքն ինձ դուր է գալիս, բոլորն ինձ լսում են, ուշադիր են, մեծ պատասխանատվություն են զգում։ Մեծ տարբերություն եմ զգում մեր առաջին մարզումներից հետո։ Նախկինում նրանք ավելի ցրված էին, գուցե շատերը նույնիսկ իմ կողմ չէին նայում մարզումների ժամանակ, ավելի ցրված էին։ Այս թիմն ինձ դուրս է գալիս։
Չեմ կարծում, որ վաղվա խաղում մենք ակնհայտ ֆավորիտ ենք։ Սպասենք վաղվա խաղին, կազմում որոշակի ռոտացիա կանենք եւ կփորձեն լավ խաղ ցուցադրել։
Ես չեմ խառնվում ֆուտբոլիստների տեղափոխությունների գործերին։ Լուկասը հավաքին չմիացավ Հայաստանում։ Մենք ֆեդերացիայի նախագահի հետ քննարկեցինք, որ իմաստ չունի այդքան թռնել եւ այստեղ հասնելը եւ նա կարող է մեզ միանալ Ուելսում, Նորբերտոն, ինքն ուզեց միանալ հավաքին, քանի որ նա խնդիրներ ուներ իր ակումբի մարզիչի հետ։ Լուկաս Սելարայանը դժվարություններ ուներ պաշտպանական գծում, բայց մենք զրուցեցինք, եւ ես նրան ասացի, որ սա եվրոպական ֆուտբոլ է եւ պետք է նաեւ պաշտպանական գծում խաղալ»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը։
Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում 4։2 հաշվով հաղթեց Ուելսի հավաքականին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սենսացիա Հայաստանից». ՈՒԵՖԱ-ն կիսվել է Հայաստան-Ուելս խաղի դրվագներով
ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կիսվել է Ուելս-Հայաստան հանդիպման հիշարժան պահերով։ «Սենսացիա Հայաստանից»,- գրվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Խաչատուրյանը Բեռլինում կարճատև զրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության...
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...