ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես թռչում էի Հայաստան և երջանիկ էի, որ գալիս եմ ձեզ մոտ». Հաուզեր
«Ինքնաթիռում էի, տորթ ունեինք, շամպայն եւ ես թռչում էի Հայաստան, ու երջանիկ էի, որ գալիս եմ ձեզ մոտ»,- այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է թավջութակահարը՝ աշխարհահռչակ թավջութակահար Ստեֆան Հաուզերը։
Հարցին՝ ո՞րն է իր հաջողության գրավականը, Հաուզերն այսպես պատասխանել է.«Հավատարիմ մնալ ինքդ քեզ, երբեք չնմանակել ուրիշներին, չփոխել կերպարդ եւ չհանձնվել անկումների ու դժվարությունների պատճառով: Ու ամենակարեւորը՝ միշտ շարունակել առաջ գնալ»:
«ՀԱՅԱ» միջազգային փառատոնի հիմնադիր, տնօրեն Սոնա Հովհաննիսյանն էլ նշել է, որ երկրորդ տարին է փառատոնը սկսում է իր իրադարձային համերգները։ «Մինչեւ «ՀԱՅԱ» -ի հիմնադրումն էլ խոսք էր գնում սիրված երաժշտին Երեւան հրավիրելու մասին: Այնպես որ, կարծում եմ՝սա մեծ նվեր է մեր հասարակությանը»։
Հարցին՝ ինչ զգացողություն է ունենում ամեն անգամ համերգներից հետո, երբ մենակ է մնում ինքն իր հետ, Հաուզերը պատասխանեց. «Տարբերությունն ակնհայտ է, երբ այդ փայլից հետո մնում ես մենակ…Իհարկե, ուրիշ է, եւ դրա մեջ կա գեղեցկություն»: Ասել է, որ ծանոթ է Արամ Խաչատրյանի գործերին՝ հատկապես «Գայանե» բալետից հայտնի «Սուսերով պարին», առանձնացրեց նաեւ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը: Հավելեց, որ միշտ երազել է դասական երաժշտությունը թավջութակի միջոցով դարձնել ավելի հայտնի, ավելի սիրված ու հանրային:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեֆան Հաուզերը տեսաուղերձով հանդես է եկել, նախքան Հայաստանը գալը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մանրամասներ է պարունակում Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագիրը
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնական պայմանագիր է կնքել իր ընկերուհի Ջորջինա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Սա բոլոր ժամանակների ամենավատ տեսքն է». Քարդաշյանը քննադատության է արժանացել
Քիմ Քարդաշյանը քննադատության է արժանացել իր հագուստի ընտրության համար, որով նա ներկայացել է Louis Vuitton-ի ցուցադրությա...
Ստեղծել է նեյրոնային ցանց, որն օգնում է տղամարդկանց համացնացում ծանոթանալ աղջիկների հետ
Tinder-ի նախկին աշխատակիցները գործարկել են CupidBot կոչվող արհեստական ինտելեկտի նոր ծառայությունը, որը վերլուծում է կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ երգն ու տանից դուրս գալու գաղափարն է միավորել». «Մարջան» երգչախմբի 90-ամյա երգչուհի
Երգի շուրջ համախմբված գյումրեցի տատիկների նորաստեղծ «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը։ «Մ...