ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Սա բոլոր ժամանակների ամենավատ տեսքն է». Քարդաշյանը քննադատության է արժանացել
Քիմ Քարդաշյանը քննադատության է արժանացել իր հագուստի ընտրության համար, որով նա ներկայացել է Louis Vuitton-ի ցուցադրությանը։ Հաղորդում է Page Six-ը։
Ռեալիթի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Louis Vuitton տղամարդկանց ցուցադրությանը, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ 42-ամյա հայտնի աստղը աստղային շոուին ներկայացել է սպորտային կրծկալով և քողարկված լեգինսներով, որոնց վրայից մինչև հատակը հասնող սև վերարկու է կրել։ Քարդաշյանն ամբողջացրել է տեսքը մորթյա գոտու պայուսակով և թափանցիկ կրունկներով։
Համացանցից օգտվողները քննադատել են Քարդաշյանի հանդերձանքն՝ այն անվանելով «բոլոր ժամանակների ամենավատ տեսքը»։
«Սա բոլոր ժամանակների ամենավատ տեսքն է», «Խնդրում եմ Քիմի համար մեկ այլ ոճաբան գտեք», «Սա այնքան տգեղ է», «Ինչու է նա նման Minecraft-ի կերպարի, խնդրում եմ օգնեք»: - գրել են օգտատերերը Twitter-ում:
[b66bf6b155fdd645f3f93db222e1c96a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ստեղծել է նեյրոնային ցանց, որն օգնում է տղամարդկանց համացնացում ծանոթանալ աղջիկների հետ
Tinder-ի նախկին աշխատակիցները գործարկել են CupidBot կոչվող արհեստական ինտելեկտի նոր ծառայությունը, որը վերլուծում է կա...
Ի՞նչ մանրամասներ է պարունակում Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագիրը
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնական պայմանագիր է կնքել իր ընկերուհի Ջորջինա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես թռչում էի Հայաստան և երջանիկ էի, որ գալիս եմ ձեզ մոտ». Հաուզեր
«Ինքնաթիռում էի, տորթ ունեինք, շամպայն եւ ես թռչում էի Հայաստան, ու երջանիկ էի, որ գալիս եմ ձեզ մոտ»,- այս մասին այսօր Ե...
«Երբեմն մտածում եմ, թե ո՞վ երբևէ կցանկանա հանդիպել ինձ հետ». Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանն իրեն մեղավոր է զգացել Փիթ Դեւիդսոնից բաժանվելուց հետո։«Քարդաշյանները» շոուի 3-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժ...