Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռեկորդային հարսանիք Հնդկաստանում․ միաժամանակ ամուսնացել են 2143 հարս ու փեսա

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռեկորդային հարսանիք Հնդկաստանում․ միաժամանակ ամուսնացել են 2143 հարս ու փեսա
Հնդկաստանի նահանգ Ռաջաստանի Բարանում զանգվածային հարսնեկան արարողություն է տեղի ունեցել։ Այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Արարողությանը մասնակցել են 2143 հարս ու փեսա, որոնք միաժամանակ…

Հնդկաստանի նահանգ Ռաջաստանի Բարանում զանգվածային հարսնեկան արարողություն է տեղի ունեցել։ Այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

 

Արարողությանը մասնակցել են 2143 հարս ու փեսա, որոնք միաժամանակ իրար են կապել հարսանեկան հանգույցը։ 

 

Նշվում է, որ հարսանիքը կազմակերպել է տեղի բարեգործական հիմնադրամը, որն օգնում է աղքատ խավին։ Շատերը պարզապես հնարավորություն չունեին ամուսնանալու, քանի որ հարսանիքի համար գումար չունեին, իսկ զանգվածային ամուսնությունը լավ ելք էր։  

 

Բացի ամուսնության վկայականներից, նորապսակները նվերներ են ստացել՝ սնունդ, զարդեր, ներքնակներ և անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ և կենցաղային տեխնիկա (հեռուստացույց, սառնարան և վառարան):

 

[da63795fe15408ebe76a11d046af514a.jpg]
[27222bbf1314da87be878da57adbcedd.jpg]

[81b3e583dc1e9a7bd90f4f1110141061.jpg]

[dfbc7fec0fc89d171e98e3793a2c99de.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250