ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 տարի ադրբեջանցու հետ քուր-ախպոր նման ապրել ենք․ Երասխի բնակիչ. MediaHub
Կես ժամ տևեց կրակոցը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում նշել է Երասխի բնակիչներից մեկը` խոսելով երեկվա կրակոցների մասին:
Ըստ բնակչի՝ իրենց սկզբում թվացել է, թե հրավառություն է տարածքում։
«Հետո տասի մոտ կրակեցին մի երկու անգամ»,- պատմեց նա։
Տեղեկացնենք, որ մեր զրուցակիցը լսել էր, թե հարևաններից մեկի տան պատերին են խփել, բայց ինչպես հետո ճշտեցինք, նրա խոսքը օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին է։
Մեր զրուցակիցը նկատեց՝ իրենք խաղաղությանն են սպասում.
«Քսան տարի ադրբեջանցու հետ քուր-ախպոր նման ապրել ենք, մեկս մյուսին մի հատ չենք վիրավորել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։






























