Ժամանց

Կասկադյորական վթար՝ «Գլադիատորի» սիքվելի նկարահանումների ժամանակ․ կան տուժածներ

Կասկադյորական վթար՝ «Գլադիատորի» սիքվելի նկարահանումների ժամանակ․ կան տուժածներ

Մարոկկոյում «Գլադիատորի» սիքվելը նկարահանող անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են նկարահանման հրապարակում կասկադյորական վթարի հետևանքով, գրում է BBC-ն։

 

Ֆիլմի պրոդյուսերական կազմը Paramount Pictures-ը հայտնել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վնասվածքները ստացվել են պլանավորված կասկադյորական կադրերը նկարահանելիս: 

«Անձնակազմի անդամները գտնվում են կայուն վիճակում և շարունակում են բուժում ստանալ», նշվում է հաղորդագրության մեջ։ 

Այս շաբաթվա սկզբին The Sun-ը հայտնել էր, որ պայթյուն է եղել, և վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 

«Սարսափելի էր. հսկայական կրակե գունդն իր ճանապարհին որսացել էր անձնակազմի մի քանի անդամների: Նկարահանումների տարիների ընթացքում ես երբեք այսքան սարսափելի վթար չեմ տեսել», - թերթին ասել է աղբյուրը: 

Հայտարարության մեջ Paramount Pictures-ի ներկայացուցիչն ասել է. «Անվտանգության և ամբողջական բժշկական ծառայությունների թիմերը տեղում կարողացել են արագ գործել, որպեսզի տուժածներն անմիջապես ստանան անհրաժեշտ օգնություն»: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250