Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով։
Sky News-ի փոխանցմամբ՝ երգչուհին անցած շաբաթ օրը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունիսի 24-ին Մադոննային գտել են անգիտակից վիճակում և տեղափոխել Նյու Յորքի հիվանդանոց։ Այս մասին այսօր հայտարարել է երգչուհու մենեջերը՝ արգելված սոցիալական ցանցում։
Այժմ, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, նրա վիճակը սկսել է բարելավվել, սակայն երգչուհին դեռ գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում։
«Նա դեռ բժիշկների հսկողության տակ է։ Սպասում ենք նրա լիարժեք ապաքինմանը։ Առայժմ դադարեցնում ենք մեր գործունեությունը, այդ թվում՝ համաշխարհային շրջագայությունը։ Մենք կկիսվենք նոր տեղեկություններով, երբ դրանք հասանելի դառնան, այդ թվում՝ շրջագայության և համերգների մեկնարկի ամսաթվերով»,- ասել է փոփ-դիվայի մենեջերը:
Նմանատիպ հոդվածներ
Մադոննան դուրս է գրվել հիվանդանոցից
Մադոննան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել էր անցած շաբաթ օրը։ Նշվում է, որ երգչուհին շարունակում է մնալ բժի...
Մադոննան դեռ իրեն վատ է զգում և վեր չի կենում անկողնուց․ TMZ
Մադոննան, ով ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից՝ բակտերիալ ինֆեկցիայի պատճառով բուժում ստանալուց հետո, դեռ իրեն վատ է...
Կասկադյորական վթար՝ «Գլադիատորի» սիքվելի նկարահանումների ժամանակ․ կան տուժածներ
Մարոկկոյում «Գլադիատորի» սիքվելը նկարահանող անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են նկարահանման հրապարակում կասկադյորա...
Ստեղծել է նեյրոնային ցանց, որն օգնում է տղամարդկանց համացնացում ծանոթանալ աղջիկների հետ
Tinder-ի նախկին աշխատակիցները գործարկել են CupidBot կոչվող արհեստական ինտելեկտի նոր ծառայությունը, որը վերլուծում է կա...