Հասարակություն

Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մոտ բունկերների տեղադրումը խախտում է համարվում. CHW

Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մոտ բունկերների տեղադրումը խախտում է համարվում. CHW

Caucasus Heritage Watch-ն անհանգստացած է Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում նոր ռազմական կայանքների առկայությամբ: 2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում բունկերներ են փորվել դամբարանի մոտ գտնվող ադրբեջանական պատմական գերեզմանատանը։ Դրանք վերջերս ընդլայնվել են:

 

Մի շարք բունկերներ են հայտնվել նաև ադրբեջանական գերեզմանոցից և դամբարանից մոտ 80 մետր դեպի արևելք՝ Գըզըլ Կանգարլիի/Նոր Մարաղայի մոտակայքում։

 

2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում էլ բունկերներ են հայտնվել վաղ միջնադարյան Գյավուրկալայի եկեղեցու ավերակներից 115 մետր դեպի արևելք, որը գտնվում է Բայահմադլի/Նոր Հայկաջուր և Սոֆուլու գյուղերի միջև։

 

Հաագայի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածը կողմերին կոչ է անում «ձեռնպահ մնալ մշակութային արժեքի և դրա անմիջական շրջակայքի ցանկացած օգտագործումից, որը կարող է այն ոչնչացնել կամ վնասել զինված հակամարտության ժամանակ»: 

 

Ժառանգության վայրերի մոտ բունկերների տեղադրումը խախտում է համարվում և շատ մտահոգիչ է: CHW-ն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում պահպանել Հաագայի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածը և հեռացնել ռազմական օբյեկտները ժառանգության վայրերի տարածքից:

 

[a3a47ca9dca1c342b3f73e6b911d041c.jpg]

 

[ceb3027657ad0c77cf4356d7ea80f850.jpg]

 

[f3a85c41f6a6b4e81c7f108322f5bbd6.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250