44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին
Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով:
Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում)։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարան...
Հունիսի 11-ից նշված ճանապարհի առաջին գծով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. «Մայրաքաղաքում հասարակա...
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանակա...
11-ամյա երեխան «թաքնվոցի» խաղալիս է հպվել խաղահրապարակի էլեկտրասյան հոսանքալարերին և մահացել. ՔԿ
Հունիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...