Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Հունիսի 14-17-ը Երևանում կանցկացի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը:
Կառավարությունն ընդունել է որոշում մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով 49460.0 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2023 թ. Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, 2022 թ. երիտասարդների և մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին նպաստելով տնտեսության համընթաց զարգացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա...
Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնել Բաքու, թե...
Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա՝ թուրքական ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուն
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա թուրքական ֆուտբոլային ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջ
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ստամբուլում: Հայաստանի ազգային հավաքականի...