Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 1 գյուղ անցել է ջրի տակ. անհետ կորածներ կան
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում առնվազն 7 մարդ անհետ կորել է ՀԷԿ-ի փլուզման և դրա հետևանքով ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը: Քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը, անդրադառնալով անհետ կորածների թվին, նշել է, որ 7 հոգու մասին հստակ գիտեն:
Ըստ ТАСС-ի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:
«Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրյանի, Կրինկի, Կազաչի Լագերի բնակավայրերը հեղեղված են մինչև տանիքները», - ասել է քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին:
Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։
Նմանատիպ հոդվածներ
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը. մանրամասներ ողբերգական դեպքից
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախա...
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանակա...
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում)։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարան...
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալան...